211652_close_icon
views-count766 դիտում article-date 21:28 19-09-2024

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող մի քանի բնակավայրի

Իսրայելական ավիացիան մի շարք հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող մի քանի բնակավայրի միաժամանակ: 
Լիբանանից արձագանքել են, որ սա հավասարազոր է պատերազմ հայտարարելուն։ Փոխանցում է Tert.am-ը։

«Լիբանանում էլեկտրոնային սարքերի պայթյունները ահաբեկչություն և ցեղասպանություն են, որոնք տանում են դեպի պատերազմ հայտարարելուն, հայտարարել է«Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան։

«Հակառակորդը անցել է բոլոր կարմիր գծերը՝ վտանգելով Լիբանանում մեծ թվով խաղաղ բնակիչների կյանքը»,- ասել է նա։

«Անկասկած պատասխան կլինի», - ասել է Նասրուլլան։

«Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ այս հարձակումը Լիբանանի պատմության մեջ աննախադեպ է և, որ դա պատերազմական վիճակ է։

Հիշեցնենք, որ երեկ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ Իսրայելն իր ռազմական ջանքերի «ծանրության կենտրոնը» տեղափոխում է հյուսիս՝ Լիբանանի հետ սահման, և սկսվում է պատերազմի նոր փուլը։

Նմանատիպ նյութեր