211652_close_icon
views-count583 դիտում article-date 22:12 06-09-2024

Հնդկական ավիաընկերության ինքնաթիռը ռումբի ահազանգից հետո արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում

Հնդկական ավիաընկերության ինքնաթիռն օդանավում ռումբի տեղադրման մասին տեղեկություն ստանալուց  հետո չնախատեսված վայրէջք է կատարել Էրզրումի օդանավակայանում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ այս մասին ասել է Էրզրումի նահանգապետ Մուստաֆա Չիֆթչին: 

Մասնագետները զննում են ինքնաթիռը: 

Նա տեղեկացրել է, որ, եթե տեղեկությունը հերքվի, Հնդկաստանից Գերմանիա մեկնող ինքնաթիռը կշարունակի թռիչքը։ Էրզրումի օդանավակայանն այժմ փակ է թռիչքների համար։

Նմանատիպ նյութեր