211652_close_icon
views-count3097 դիտում article-date 20:32 07-11-2026

«Զվարթնոց»-ում վայրէջք է կատարել բուլղարական «GullivAir» ավիաընկերության առաջին ինքնաթիռը՝ ազդարարելով Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթների վերագործարկումը

Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել բուլղարական «GullivAir» ավիաընկերության առաջին ինքնաթիռը՝ ազդարարելով «GullivAir» և «Bulgaria Air» ավիաընկերությունների համագործակցությամբ Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթների վերագործարկումը, տեղեկացնում է ԱԳՄԱՆ-ը։

«Օդանավակայանում կայացել է ինքնաթիռի դիմավորման խորհրդանշական արարողություն՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իվանկա Տաշևայի մասնակցությամբ։

Թռիչքները կիրականացվեն շաբաթը երկու անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին» ,-ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր