Ամերիկյան օդանավը ռումբի մասին ահազանգից հետո հարկադիր վայրէջք է կատարել
Ամերիկյան Spirit Airlines բյուջետային ավիաընկերությանը պատկանող A320 օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Ֆլորիդա նահանգի Ֆորթ-Լոդերդեյլ օդանավակայանում այն բանից հետո, երբ օդաչուներն ահազանգ են ստացել օդանավում ռումբի առկայության մասին, հաղորդում է Ria Novosti-ն:
Դեպի Միննեապոլիս ուղևորվող օդանավը, որը տեղափոխում էր 92 ուղևորի, թռիչքից 15 րոպե անց վերադարձել է օդանավակայան:
Ըստ տեղեկությունների՝ ռումբի մասին հայտնել է օդանավի ուղևորներից մեկը: Օդանավը ստուգվում է: