211652_close_icon
views-count16722 դիտում article-date 10:41 05-09-2024

Մինչև Նոր Նորքի թաղապետը չմիջամտեց, Մառի նրբանցքում գարշահոտությունն ու հակասանիտարական վիճակը չվերացան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN.com-ը օգոստոսի 31-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, թե ինչ վիճակում է գտնվում Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Մառի նրբանցք 1-ին շենքի բակը, երբ դիտահորերից կեղտաջրերը տևական ժամանակ է թափվում էին՝ ողջ շենքի բակն ու փողոցը վերածելով գարշահոտի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի անմիջական հսկողությամբ ու հանձնարարականով «Վեոլիա ջուրը» ժամերի ընթացքում հատուկ տեխնիկայով ժամանեց նշված վայր ու մի քանի ժամվա ընթացքում խցանված կոյուղիները բացեց։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 31-ին SHAMSHYAN.com էին ահազանգել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մառի նրբանցք 1-ին շենքի և դրան հարակից բազմաբնակարանային շենքերի բնակիչները և արդարացիորեն ասում էին, որ տևական ժամանակ է՝ իրենց փողոցում տիրում է գարշահոտություն և հակասանիտարական վիճակ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Ամեն անգամ նույն խնդրի առաջ ենք կանգնում։Դիտահորերից կեղտաջրերը դուրս են թափվում ու ողողում են ողջ շենքի մուտքերը, անգամ լցվում են նկուղներ։Բազմաթիվ անգամներ դիմել ենք Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, «Վեոլիա ջուր», սակայն ստանում ենք նույն պատասխանը։ Քաղաքապետարանն ու թաղապետարանը ասում են դա մեր իրավասության մեջ չէ, դիմեք «Վեոլիա ջուր», «Վեոլիա ջուր»-ն էլ պատասխանում է, որ ձեր հարցը գրանցված է, խնդրին ծանոթ են, մասնագետները կմոտենան։Հանուն արդարության ասենք, որ մեկ-երկու անգամ «Վեոլիա ջուր»-ը եկել ու մաքրել է, սակայն ոչ թե հատուկ տեխնիկայով, այլ ինչ-որ ջուր փչելու սարքով, դրա համար էլ իրենց գնալուց օրեր անց բնակիչներով հայտնվել ենք նույն կոտրած տաշտակի առաջ։ Գիտենք, որ քաղաքապետարանի ու թաղապետարանի գործը չի, բայց գոնե կարող են «Վեոլիա ջրին» պարտավորեցնել, որ իր պարտականությունը կատարի պատշաճ ձևով»։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի



 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր