211652_close_icon
views-count19551 դիտում article-date 13:24 16-06-2024

Նոր Նորքի թաղապետն ու «Վեոլիա ջուրը» Տիգրան Ավինյանի գլխի տակ էլ փափուկ բարձ դրեցին. գարշահոտությունն ու հակասանիտարական վիճակն էլ ավելի են սաստկացել Նոր Նորքի Հունան Ավետիսյան փողոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

SHAMSHYAN.com-ը հունիսի 9-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, թե ինչպիսի հակասանիտարական իրավիճակ և խոլերայի վտանգ է հասունանում Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Հունան Ավետիսյան փողոցում։

Հրապարակումից ժամեր անց դեպքի վայր էր ժամանել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի աշխատակազմից մի պաշտոնյա, ով տեղեկացրել էր, որ հաջորդ օրը «Վեոլիա ջրի» հետ աշխատանքներ են իրականացնելու՝ խնդիրը լուծելու համար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն անցել է 7 օր, սակայն ստացվեց ինչպես միշտ. Նոր Նորքի մեծն թաղապետն «օդ» դուրս եկավ։ Նա անգամ խոստացել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որ օրերի ընթացքում խնդիրը կլուծեն, բայց պարզվեց՝ քաղաքապետի գլխի տակ էլ փափուկ բարձ դրեց։

Ու հիմա վիճակն ավելի է վատացել, սակայն թե՛ «Վեոլի ջուրը», թե՛ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը ցուցաբերում են անմարդկային վերաբերմունք երևանցու և սպառողի նկատմամբ։
Իսկ Տիգրան Ավինյանը երկուշաբթի՝ շաբաթվա աշխատանքային առաջին օրով կարող է այս գործում թերացողներին մի բան անի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մի քանի օր SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր էր ստանում Նոր Նորք վարչական շրջանի Հունան Ավետիսյան փողոցի բազմաբնակարանային շենքերի բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում էին, որ 3 ամսից ավելի է՝ իրենց փողոցում տիրում է հակասանիտարական վիճակ, գարշահոտությունն էլ զգացվում է մի քանի հարյուր մետրից և կա խոլերայի վտանգ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«3 ամիս է՝ էս անտանելի ու բարձիթողի վիճակն է տիրում, 3 ամիս է՝ զանգահարում ենք Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, Նոր Նորքի թաղապետարան, «Վեոլիա ջուր», 3 ամիս է նույն քոփի արած պատասխաններն ենք ստանում. քաղաքապետարանն ասում է «Վեոլիա ջրի» գործն է, «Վեոլիա»-ն ասում է թաղապետարանի գործն է ու էդպես 3 ամսի է՝ գլխներիս տակ փափուկ բարձ են դնում, բայց սայլը տեղից չի շարժվում։

Էս հակասանիտարական ու խոլերայի վտանգ ներկայացնող հատվածի մոտ կան պոլիկլինիկա, մանկապարտեզ սննդի ու առևտրի կետեր ու էդ գարշահոտությունը, պատկերացնո՞ւմ եք, երեխաներն ամեն օր շնչելով մտնում են մանկապարտեզ, իսկ պոլիկլինիկա գնացողներն էլ մտնում են, բուժում ստանում, դուրս են գալիս, էս հոտը շնչում ու ոնց ասում են՝ նորից «վազվրատ» են լինում պոլիկլինիկա։

Վճարումները «Վեոլիա ջրին» բնակիչները կանոնավոր կատարում են, էդ դեպքում էդ «Վեոլիա ջուր» կոչվող հիմնարկը, որ իսկական պատուհաս է դարձել քաղաքացիների համար, մենակ գումարներն է հավաքում։

Մի քանի ամիս առաջ եկան, պոլիկլինիկայի մոտ իբրև թե խնդիրը լուծելու, 3 հատ փոս փորեցին ու այդքանով իրենց գործը համարելով ավարտած՝ գնացին։

Ու հիմա այդ փոսերից է կեղտաջուրը դուրս գալիս ու ողողում ամբողջ տարածքը։

Ամոթ է 21-րդ դարում նման բարձիթողի վիճակ ու բնակչի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ Ուզում ենք այս անգամ հավատալ, որ Երևանի քաղաքապետարանը, որ իրենց լոզունգ էին արել «Ասե՛ք, կանե՛նք»-ը, այս անգամ իրոք մի բան կանեն էս խնդիրը լուծելու համար, հակառակ դեպքում այս տարածքը կարելի է համարել նույնպես առողջության համար վտանգավոր գոտի»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր