29485 դիտում
20:45 01-09-2024
Հակասանիտարական վիճակ ու խոլերայի վտանգ՝ Երևանում․ Մառի նրբանցք 1-ին շենքի բակում դիտահորերից թափվող կեղտաջրերն ու գարշահոտությունը պատուհաս են դարձել բնակիչների համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ օգոստոսի 31-ին, SHAMSHYAN.com էին ահազանգել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մառի նրբանցք 1-ին շենքի և դրան հարակից բազմաբնակարանային շենքերի բնակիչները և արդարացիորեն ասում էին, որ տևական ժամանակ է՝ իրենց փողոցում տիրում է գարշահոտություն և հակասանիտարական վիճակ։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Ամեն անգամ նույն խնդրի առաջ ենք կանգնում։
Դիտահորերից կեղտաջրերը դուրս են թափվում ու ողողում են ողջ շենքի մուտքերը, անգամ լցվում են նկուղներ։
Բազմաթիվ անգամներ դիմել ենք Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, «Վեոլիա ջուր», սակայն ստանում ենք նույն պատասխանը։
Քաղաքապետարանն ու թաղապետարանը ասում են դա մեր իրավասության մեջ չէ, դիմեք «Վեոլիա ջուր», «Վեոլիա ջուր»-ն էլ պատասխանում է, որ ձեր հարցը գրանցված է, խնդրին ծանոթ են, մասնագետները կմոտենան։
Հանուն արդարության ասենք, որ մեկ-երկու անգամ «Վեոլիա ջուր»-ը եկել ու մաքրել է, սակայն ոչ թե հատուկ տեխնիկայով, այլ ինչ-որ ջուր փչելու սարքով, դրա համար էլ իրենց գնալուց օրեր անց բնակիչներով հայտնվել ենք նույն կոտրած տաշտակի առաջ։
Գիտենք, որ քաղաքապետարանի ու թաղապետարանի գործը չի, բայց գոնե կարող են «Վեոլիա ջրին» պարտավորեցնել, որ իր պարտականությունը կատարի պատշաճ ձևով։
Վճարումները կանոնավոր կատարում ենք։ Խնդրում, իսկ հիմա արդեն պահանջում ենք, որպեսզի թաղամասը փրկեն այդ գարշահոտությունից, եթե մի քիչ սրտացավ մոտեցում ցուցաբերեն, խնդիրը օրերի ընթացքում կլուծվի։
Ուզում ենք հավատանք, որ գոնե հիմա քաղաքապետարան, թաղապետարան ու «Վեոլիա ջուր» կհամագործակցեն և մեզ կփրկեն այդ հակասանիտարական վիճակում մնալուց։
Հոտը այնքան է խեղդում, որ ամառվա այս տապին չենք համարձակվում պատուհանները բացենք, հոտը միանգամից լցվում է տներ»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)