211652_close_icon
views-count1210 դիտում article-date 21:04 25-08-2024

Սոչիում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել

Սոչիի ջրային տարածքում եղանակային վատ պայմանների պատճառով մինչև օգոստոսի 26-ը հորդառատ անձրևների, ուժեղ քամիների, սողանքների և պտտահողմերի մասին նախազգուշացում է հայտարարվել:

Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի արտակարգ իրավիճակների վարչության մամուլի ծառայությունը։

«2024 թվականի օգոստոսի 26-ի ցերեկը Սոչիի տարածքումսպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, կարկուտ և 15-17 մ/վ արագությամբ սաստիկ քամիներ: Փոքր գետերում և ջրահոսքերի վրա՝ ջրի մակարդակի կտրուկ բարձրացում է կանխատեսվում, տեղ-տեղ այն կհասնի առավելագույնի»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ լեռներում հնարավոր են սողանքներ, իսկ Մագրից մինչև Վեսելիի ջրային տարածքում՝ տորնադոներ։

Նմանատիպ նյութեր