Կամչատկայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
ՌԴ Կամչատկայում Արտակարգ իրավիճակների նախարարությունը փոթորկի նախազգուշացում է հայտարարել: Այս մասին հայտնում էRBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ Կամչատկայի ափերում վաղը՝ սեպտեմբերի 4-ին, սպասվում է քամու ուժգնացում մինչև 40մ/վ:
ԱԻՆ-ը հորդորում է բնակիչներին՝ դուրս չգալ ծով փոքր նավակներով, քանի որ նման պայմաններում դա վտանգավոր է կյանքի համար: