Սոչիում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
Սոչիում եղանակի կտրուկ վատթարանալու կապակցությամբ փոթորկի նախազգուշացում է հայտարարվել։ Այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Նախորդ գիշեր քաղաքում ձյան առատ տեղումներ են գրանցվել, ինչը դժվարանցանելի է դարձրել մեծ թվով ավտոճանապարհներ:
Փրկարարները քաղաքի բնակիչներին հորդորում են լինել ուշադիր, քանի որ թաց ձյան և սառույցի ծանրությունից կախվել են էլեկտրալարերը և կարող են տապալվել հաստաբուն ծառեր: