Մոսկվայում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել
ՌԴ մայրաքաղաքային շրջանում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել. այս մասին հայտնել է ТАСС-ը:
Նշվում է, որ տեղ-տեղ քամու արագությունը կարող է հասնել 15մ/վրկ արագության:
Օդերևութաբանները կոչ են արել վարորդներին մեքենաները չկայանել անապահով շինությունների ու ծառերի մոտ, հետիոտներին խորհուրդ է տրվել հեռու մնալ գովազդային վահանակներից ու ճանապարհային նշաններից:
Ուժգին քամին սպասվում է օրվա ընթացքում և կտևի մինչև երեկոյան ժամը 20:00-ն: