30057 դիտում
16:27 20-08-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայում գործող բամբակի արտադրամասում. կրակն ու ծուխը տեսանելի Է մի քանի կմ-ից. ժամանել են մեծ թվով հրշեջներ, պարեկները սահմանազատել են տարածքը. տեղում են նաև բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի թիվ 16/4 հասցեում գործող բամբակի արտադրամասում հրդեհ է բռնկվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 1, թիվ 4-րդ և թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ, որպեսզի անհրաժեշտության դեպքում բժիշկները իրենց օգնությունը ցուցաբերեն:
Կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից, իսկ ծուխը՝ մի քանի կմ-ից:
Մանրամասները՝ քիչ ուշ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+