Խոշոր հրդեհ՝ Սարի թաղում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից. ժամանել են մեծ թվով հրշեջներ, բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել 2 հոգու. հրդեհը գազի արտահոսքի հետ կապ չուներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի թաղում՝ Որմնադիրների փողոցի 7-րդ տանը հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Երևանի թիվ 3-րդ, թիվ 2-րդ, թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկներ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կենտրոնի հերթապահ խումբը, ՀԱԲԱՎ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, կրակի, որը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից, տարածման դեմ պայքարել են տանտերերն ու հարևանները, ապա ժամանած հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը հարակից տներ և մարել այն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ բրիգադ։ Բժիշկները տեղում 2 քաղաքացու անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, ովքեր ըստ նախնական տեղեկությունների ծխահարվել էին, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Վլադ Բազունցի գլխավորությամբ։
Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։
Տեղում պարզվել է, որ հրդեհը գազի արտահոսքի հետ կապ չունի, ըստ տեղեկությունների՝ տանիքում էլեկտրալարերի կարճ միացումից է կրակը բռնկվել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նախնական տվյալներով այրվել է 2 տան տանիք, և այս պահին համայնքային ոստիկանները պարզում են տան սեփականատերերի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։