69578 դիտում
02:23 26-07-2023
Արտակարգ իրավիճակ Երևանում. Նուբարաշենի աղբավայրում դարձյալ խոշոր հրդեհ է բռնկվել. կրակն ու ծուխը տեսանելի է մի քանի կմ-ից. ժամանել են մեծ թվով հրշեջներ. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի ժամ է ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ հրշեջ փրկարարներ պայքարոմ են Նուբարաշենի աղբավայրում հերթական բռնկված խոշոր հրդեհի դեմ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակը տեսանելի է մի քանի կմ-ից և կրակի օջախները այնքան շատ է, որ հշեջները մեծ դժվարությամբ են մարում այն: Իր սև գործն է անում նաև քամին:
Հրշեջների աշխատանքները տեղում ղեկավարում են ՓԾ Երևանի քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանն ու ՀՓԱԿ բաժնի ավագ հրահանգիչ անձնակազմը Արտուր Մարդանյանը:
Այս պահին տարածքում ծառայություն են կատարում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Մարիամ Սահակյանն ու Կարեն Գալստյանը:
Հրդեհի մասին տեղեկանալով Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի հանձնարարականով հրշեջ փրկարարներին օգնության են հասել քաղաքապետարանի ջրատարները, որպեսզի անհրաժեշտության դեպքում հրշեջ մեքենաներին ջուր հասցնեն:
Տեղում իրավիճակի մասին ՓԾ Երևանի վարչության պետի տեղակալ Զ․ Մելքոնյանը հեռախոսով անընդհատ տեղեկություններ է փոխանցում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 289+
289+