211652_close_icon
views-count9934 դիտում article-date 14:06 01-03-2025

Խոշոր հրդեհ՝ Արգավանդում․ «Modiliani» կահույքի սրահում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից․ ժամանել են մեծ թվով հրշեջներ․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդում կահույքի խանութ է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի և Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ 2-ական մարտական հաշվարկ՝ Երևանի փրկարարական վարչության պետ Արթուր Կիրակոսյանի և վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Վարդան Խոցանյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահե Գևորգյանն ու Արթուր Սողոմոնյանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել կահույքի խանութ-սրահում, որի կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից։

Տեղում պարզվել է, որ տարածքը Արմավիրի մարզում է՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Իսակովի պողոտայում գործող «Modiliani» կահույքի սրահում, ինչի համար դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հարամանատար Ղարիբ Գրիգորյանի գլխավորությամբ։

Թե ի՞նչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզում է։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և աղետների, բժշկության կենտրոնի խմբերը։

Ըստ նախնական տեղեկություների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Տեղում են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Modiliani» կահույքի խանութի 2-րդ հարկում, որտեղ մոխրի է վերածվել մի ամբողջ գույք և հենց խանութի աշխատակիցների ապա հրշեջների  շնորհիվ է, որ կրակի տարածումը կանխվել է։
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր