20012 դիտում
17:53 11-08-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. ուժեղ քամին ավտոտեխսպասարկման կետի տանիքը պոկել ու շպրտել է. օպերատիվ են գործել փրկարարները, պարեկներն ու «Երքաղլույս»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ օգոստոսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ուժեղ քամու հետևանքով Աջափնյակ վարչական շրջանի Առաքելյան փողոցի թիվ 79/4 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետի տանիքի փայտե կառուցատարրերը, որոնց վրա երկաթե թիթեղներ են եղել, քամին պոկել ու շպրտել է՝ մի մասը գցելով էլեկտրական լարերի և դրա դիմաց կառուցվող էլիտար բարձրահարկ շենքի շինհրապարակի ցանկապատի վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ թեթև վնաս էին կրել մի քանի ավտոմեքենաներ, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ասում էին, որ իրենք նման ավտոմեքենաներ չեն տեսել։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Հրշեջ-փրկարարները և օպերատիվորեն ժամանած Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչները հեռացրել են վտանգավոր թիթեղները, իսկ Երևանի քաղաքապետարանից ու Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից մոտ 4-5 ժամ ոչ մի ներկայացուցիչ չժամանեց։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2176 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)