14645 դիտում
16:28 30-07-2024
Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում. Դիլիջանում փլուզում է տեղի ունեցել, հողազանգվածը լցվել է աշխատակցի վրա. նա տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում՝ շինարարական աշխատանքների ժամանակ, հողազանգվածը փլուզվել է և լցվել աշխատակիցներից մեկի վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ քաղաքացիերը իրենց ուժերով հողազանգվածի տակ մնացած աշխատակցին դուրս են բերել և տեղափոխել «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ամեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հայկ Մելիքսեթյանի և դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են պարեկները, դեպքի վայր Է ժամանել նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբը:
Դեպքի մասին ոստիկանության Դիլիջանի բաժնից տեղեկութունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից պետք է դեպքի վայր ժամանի քննչական խումբը:
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածի և շինարարությունը կատարող կազմակերպության տվյալները:
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
Նմանատիպ նյութեր
16673 դիտում
12:01 25-06-2023
Փլուզում Ալավերդիում. հողազանգվածը թափվել է ԱԳԼՃԿ-ի տարածք. ճանապարհը երկկողմանի փակ է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ