211652_close_icon
views-count58203 դիտում article-date 20:50 02-06-2021

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Նորատուսում տեղի է ունեցել պայթյուն և տան փլուզում. 75-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 1-ին  պայթյուն և փլուզում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:35-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից   ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հսյտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ:

Ժամանել  է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի  մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Հոհվհաննիսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քնիչները պարզել են, որ  վիրավորը Նորատուս գյուղի բնակիչ, 75-ամյա Նուրիջան Հարությունյանն է, ով  ժամը 09:00-ի սահմաններում Սևանի փողոցի 12-րդ  նրբանցքի իր տան նկուղի դուռը բացելու ժամանակ ծխախոտ է փորձել վառել, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել պայթյուն և առանձնատան որոշ հատվածներ փլուզվել են, իսկ Ն. Հարությունյանը պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել ու տեղափոխվել «Գավառ»  բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևան քաղաքի այրվածքաբանական կենտրոն:

Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր