211652_close_icon
views-count742 դիտում article-date 13:09 17-08-2024

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի զինամթերքի պահեստին

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող՝ «Հեզբոլլահ»-ի ռազմական նշանակության շենքերի և զինամթերքի պահեստին:Այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ): 

«Երեկ երեկոյան ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Հանին և Մարուն ալ-Ռաս շրջաններում գտնվող «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության ռազմական շենքերի վրա։ Բացի այդ՝ Նեբատիյա շրջանում գիշերը գրոհի է ենթարկվել կազմակերպության զենքի պահեստը»,-ասված է ՑԱԽԱԼ-ի հաղորդագրության մեջ:

Իսրայելի պաշտպանության բանակը հրետանային կրակով գրոհել է Լիբանանի հարավում գտնվող Ռամիշ, Լավոնա, Քֆար-Շոբա և Այտա-էշ-Շաաբ շրջանները:

Նմանատիպ նյութեր