211652_close_icon

Հովհաննեսը պայքարող և հայրենասեր հայ երիտասարդի բացառիկ օրինակ էր. Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է

views-count2437 դիտում article-date 21:14 21-07-2024
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, ակտիվիստ Հովհաննես Հարությունյանի մահվան կապակցությամբ:

«Մեծ ցավով տեղեկացա Հովհաննես Հարությունյանի ողբերգական մահվան մասին: Հովհաննեսը պայքարող և հայրենասեր հայ երիտասարդի բացառիկ օրինակ էր: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Հովհաննեսի ընտանիքին, ընկերներին և բոլոր մտերիմներին:

Ռոբերտ Քոչարյան
21.07.2024թ»,- ասվում է երկրորդ նախագահի ցավակցական ուղերձում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 31 տարեկան հասակում մահացել է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, ակտիվիստ Հովհաննես Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր