211652_close_icon
views-count100983 դիտում article-date 18:57 17-07-2024

Արտակարգ դեպք՝ Երևանի կենտրոնում. 11-ամյա տղան տանիքից վայր է ընկել «Nissan» մակնիշի մեքենայի վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայում գտնվող շենքերից մեկի բակից անչափահաս երեխան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Կենտրոն վարչական շրջանի ապօրինի շինություների բաժնի առաջին կարգի  մասնագետ Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ։ 

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են «Nissan» մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին և առջևի հատվածը վնասված է:

Օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ տղան 10-11 տարեկան է, ով բարձրությունից վայր է ընկել:

Երեխային առաջինը բնակիչներն են օգնություն ցուցաբերել և իրենց ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:

Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Երեխան 11 տարեկան տղա է, ով 5-րդ հարկի տանիքից ընկել է. տանիքը եղել է պենոպլաստով, հավանաբար նա կանգնել է պենոպլաստի վրա, ինչն էլ կոտրվել է: Երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր