211652_close_icon
views-count146922 դիտում article-date 11:13 02-12-2017

Արտակարգ դեպք Երևանում. 19-ամյա տղան շինարարական աշխատանքներ կատարելիս՝ 6-րդ հարկի «խառաչոյից» վայր է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է Ռոստոմի 26 հասցե, որտեղից մարմնական վնասվածքներով Էրեբունի հիվանդանոց է տեղափոխվել մի տղայի: Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն Պապյանի գլխավորությամբ: Վիրավորին շտապօգնության մեքենային պատգարակով Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 19-ամյա Քաջիկ Ավետիսյանն է, ով նշված շենքում շինարարական աշխատանքներ կատարելիս՝ 6-րդ հարկից վայր է ընկել: Նա կանգնած է եղել շինարարության համար նախատեսված «խառաչոյի» վրա: Փաստի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր