211652_close_icon
views-count26397 դիտում article-date 20:25 03-03-2017

Արտակարգ դեպք Արարատի մարզում. 77-ամյա տղամարդը անասնագոմի տանիքից ձյուն մաքրելու ժամանակ վայր է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր՝ մարտի 3-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Վեդիի բժշկական կենտրոն է տեղափոխվել ծանր կայուն ախտորոշմամբ մի տղամարդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Վեդի քաղաքի Մուրացան փողոցի 10-րդ տան բնակիչ, 77-ամյա Սերոբ Գալստյանն է, ով իրենց տան բակում գտնվող անասնագոմի տանիքին ձյուն մաքրելու ժամանակ բարձրությունից վայր է ընկել, ինչին ականատես է եղել նրա կինը:

Նմանատիպ նյութեր