177262 դիտում
15:34 20-07-2020
Արտակարգ դեպք Երևանում. 1-ամյա տղան 4-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 18-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացված ահազանգի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 10։50-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ երեխան տեղափոխվել է Ավան-Առինջ թաղամասից, ով իրենց բնակարանի պատուհանից, որը 4-րդ հարկում է, անզգուշաբար վայր է ընկել։
Երեխան 1-ամյա տղա է, ում կյանքի համար պայքարում են «Արաբկիր» բժշկական կենտրոնի բժիշկները։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
14953 դիտում
17:24 12-12-2024
Երևանում թալանել են Բրյուսովի անվան համալսարանի դասախոսի տունը, հափշտակել են խոշոր չափի գումար