Փարիզի վերաքննիչ դատարանը հաստատել է Սիրիայի նախագահին ձերբակալելու միջազգային օրդերը
Չորեքշաբթի Փարիզի վերաքննիչ դատարանը որոշել է, որ Ֆրանսիայի կողմից Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ տրված ձերբակալության միջազգային օրդերը՝ սիրիական քաղաքացիական պատերազմի ժամանակ ռազմական հանցագործություններին մեղսակցության մեղադրանքով, ուժի մեջ է և ուժի մեջ է մնում, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով փաստաբաններին:
Ֆրանսիայում Սիրիայի նախագահի դեմ բողոք ներկայացրած հայցվորների և ոչ կառավարական կազմակերպությունների փաստաբաններ Ժաննա Սուլցերը և Կլեմանս Վիտը որոշումը «պատմական» են անվանել։
«Սա առաջին դեպքն է, երբ ազգային դատարանը ճանաչում է, որ գործող պետության ղեկավարի անձնական ամբողջականությունը բացարձակ չէ», - ասվում է փաստաբանների հայտարարության մեջ:
Մայիսին ֆրանսիական ահաբեկչության դեմ պայքարի դատախազները Փարիզի վերաքննիչ դատարանից խնդրել էին չեղարկել Ասադի ձերբակալության հրամանը՝ ասելով, որ նա բացարձակ անձեռնմխելիություն ունի որպես պետության գործող ղեկավար:
Անցյալ նոյեմբերին Ֆրանսիայի դատական իշխանությունները Ասադի, նրա եղբոր՝ 4-րդ զրահատանկային դիվիզիայի հրամանատար Մահեր Ասադի և երկու սիրիացի գեներալների՝ Ղասան Աբասի և Բասսամ ալ-Հասանի ձերբակալության միջազգային օրդեր արձակեցին՝ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղսակցության մեղադրանքով: