211652_close_icon

Սիրիայի դատարանը Բաշար Ասադին ձերբակալելու օրդեր է տվել

views-count418 դիտում article-date 15:17 27-09-2025
Սիրիայի դատարանը նախկին նախագահ Բաշար Ասադին ձերբակալելու հեռակա օրդեր է տվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է SANA գործակալությունը։Բաշար Ասադը մեղադրվում է 2011 թվականին Դարաայում տեղի ունեցած դեպքերի համար։ Մեղադրանքը ներառում է այնպիսի գործողություններ, ինչպիսիք են դիտավորյալ սպանությունները, մահվան հանգեցրած խոշտանգումները և ազատազրկումները։

Սիրիայի զինված ընդդիմադիրները 2024թ․ դեկտեմբերի 8-ին գրավել էին մայրաքաղաք Դամասկոսը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մայրաքաղաքի անկումից ժամեր առաջ լքել էր այն և տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն։

Նմանատիպ նյութեր