211652_close_icon
views-count31164 դիտում article-date 16:25 24-06-2024

Արտակարգ դեպք` Երևանում. Սարի Թաղում ավտովթարից հետո տեղի է ունեցել վիճшբшնություն, 3 հոգի դшնակահшրված տեղափոխվել են հիվանդանոցներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 23-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարի Թաղ 3-րդ փողոց 22 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում դանակահարվել է 3 քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  կարճ ժամանակ անց ժամը 22:05-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղից դանակահարության հետևանքով շտապօգնության 08 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 20-ամյա Նարեկ Մ.-ին: 

Րոպեներ անց նույն բժշկական կենտրոնից կրկին ահազանգ է ստացվել, որ նույն վայրից ըստ վիրավորի հայտարարության վայր ընկնելու հետևանքով  շտապօգնության 08 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 21-ամյա Էդմոնդ Մ.-ին:

Արդեն ժամը 23:30-ի սահմաններում  Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ Սարի Թաղից անհայտ հանգամանքներում շտապօգնության 11 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 23-ամյա Լևոն  Հ.-ին:

Ոստիկանության Էրեբունու բաժնում ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն օրը ժամը 21:00-ի սահմաններում  Սարի Թաղ 3-րդ փողոցում Երևանի բնակիչ 38-ամյա Վիգեն Գ.-ն, իր կողմից վարած «Volkswagen Vento» մակնիշի  ավտոմեքենայով բախվել է  «Mercedes» մակնիշի  ավտոմեքենային, որից հետո վիճաբանություն է բռնկվել նշված ավտոմեքենայի վարորդի` Նարեկ  Մ.-ի և ուղևորներ՝ Էդմոնդ  Մ.-ի և Լևոն  Հ.-ի հետ, որի ժամանակ Վիգեն Գ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է վերջիններիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Վիգեն Գ.-ին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր