211652_close_icon

Նոր մանրամասներ Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. 3 հոգի մահացել էին, 4 հոգի տեղափոխվել հիվանդանոց. պարզվել է 06-ի վարորդի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count64622 դիտում article-date 19:43 04-05-2018
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Արթուր Ավետիսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Բարսեղ Մուրադյանի կողմից ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է Լոռու մարզում մայիսի 1-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի ժամանակ ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական բաժինը պարզել է, որ այն վարել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչ, 21-ամյա Թաթուլ Սերոյանը, ով 2 ուղևորների հետ տեղում մահացել էր և նրանց դիերը ավտոմեքենայից դուրս էին բերել Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Մինչև այս պահը բժիշկների հսկողության տակ են գտնվում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Թ. Սերոյանի 3 ուղևորներն ու BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ալեքսան Վարդանյանը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/01/1094967/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 1-ին, դաժան ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել էին Վանաձոր քաղաքի բնակիչ, 45-ամյա Ալեքսան Վարդանյանի վարած BMW մակնիշի 019 TT 01 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 34 FC 274 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «06»-ը կողաշրջվել էր: Դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, «06»-ի միջից դուրս էին բերել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝ 21-ամյա Թաթուլ Սերոյանի, 18-ամյա Գրիշա Մովսիսյանի, 18-ամյա Նարեկ Ամիրխանյանի դիերը, իսկ «06»-ի մյուս ուղևորներ, նույն գյուղի բնակիչներ, 19-ամյա Սամվել Սանեյանը, 20-ամյա Ռազմիկ Մարգարյանը, 18-ամյա Մուշեղ Մարգարյանը և BMW-ի վարորդ Ա. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վանաձորի բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչ վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, Լոռու մարզային քննչական վարչության պետ Արթուր Ավետիսյանը և ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Էրիկ Շարմազանովը: Դեպքի վայրի տեղազննությունը ղեկավարել էին Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ Վաղինակ Մարտիրոսյանն ու հատկապես կարևոր գործերով քննիչ Բարսեղ Մուրադյանը: Տեղում աշխատել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները՝ պետ Արմեն Ամիրաղյանի, ՀԿՀ ավագ փորձագետ Հովհաննես Սաքանյանի, ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանի և փորձագետ Արթուր Առաքելյանի գխավորությամբ: Փաստի առթիվ Բ. Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.-օրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Տեղում ծառայությունը ղեկավարում էր ոստիկանության Գուգարքի բաժնի պետի տեղակալ Միքայել Մկրտչյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր