211652_close_icon

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է կանանց գումարտակ

views-count1117 դիտում article-date 13:11 20-06-2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 19-ին այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակ։

Այցի շրջանակում Պաշտպանը զորամասի հրամանատարության ուղեկցությամբ շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել կին զինծառայողների համար նոր կառուցվող շենք-շինություններին, դրանց կենցաղային պայմաններին և իրավունքների ապահովման վիճակին։

Կին զինծառայողների իրավունքների պաշտպանության և պատշաճ պայմաններում ծառայություն իրականացնելու տեսանկյունից Պաշտպանը դրական է գնահատում նոր ստեղծվող պայմանները։

Այցի շրջանակում Անահիտ Մանասյան հանդիպում ու առանձնազրույցներ է ունեցել գումարտակի կին զինծառայողների հետ, ովքեր ներկայացրել են իրենց ծառայողական առօրյան, բարձրացրել են ծառայության պայմանների լավարկման, իրենց իրավունքներին վերաբերելի մի շարք այլ հարցեր։

Մանասյանը նշել է, որ կին զինծառայողների իրավունքների երաշխավորման, խտրականության բացառման և բնագավառին առնչվող այլ հարցերն իր անմիջական ուշադրության ներքո են:

Նմանատիպ նյութեր