21090 դիտում
00:27 20-06-2024
Սևան քաղաքում ԽՍՀՄ փլուզումից հետո մաքրվում են բնակիչների կողմից տարիներով խցանված կոյուղիները. գոնե այսքանից հետո գնահատեն մարդկանց աշխատանքն ու նորից կոյուղիները չլցնեն ամեն տեսակ աղբով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Արդեն 20 օր է՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ Համազասպ Մարտիրոսյանի, Հովհաննես Գասպարյանի, Ալիկ Եղիազարյանի,
«Կանալ Քլինինգ Սերվիս» ՍՊԸ ներկայացուցիչ Լևոն Միսակյանի, «Վեոլիա ջուր» ՓԲԸ շահագործման տեղամասի պետ Տիգրան Խաչատրյանի, «Էլաշին» ՍՊԸ տնօրեն Էդգար Վարդանյանի, «Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ տնօրեն Վարուժան Հովասափյանի գլխավորությամբ, հիմնականում «Կանալ Քլինինգ Սերվիս» և «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները, Սևան քաղաքում հսկայածավալ աշխատանքներ են իրականացրել, որը չի եղել ԽՍՀՄ փլուզումից հետո։
«Կանալ Քլինինգ Սերվիս» և «Վեոլիա ջուր» ընկերությունների աշխատակիցները հատուկ տեխնիկաներով մաքրել են Սևան քաղաքում գտնվող 70-ից ավելի կոյուղատարեր ու դիտահորեր, որոնց մեծ մասը խցանված էին, ինչի պատճառով էլ կեղտաջրերը ողողում էին քաղաքի ամենաբանուկ ու մարդաշատ վայրերը և տիրում էր գարշահոտություն, հակասանիտարական վիճակ, ինչը վտանգ էր ներկայացնում նաև բազմաթիվ շենքերի համար, քանի որ կեղտաջրերը լցվում էին նաև նկուղներ, ինչի պատճառով էլ շենքերի հիմքերը թուլանում էին։
SHAMSHYAN.com-ի հրապարակումից կարճ ժամանակ անց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ. Սանոսյանի, Գեղարքունիքի մարզպետ Գ. Սարգսյանի, Սևանի քաղաքապետ Ս. Մուրադյանի կողմից հրատապ խորհրդակցություն է անցկացվում և Գ. Սանոսյանը պատասխանատուներին տեղեկացնում է, որ խնդրին արդեն տեղյակ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում խիստ հանձնարարականով խնդիր է դրվել, որ հրատապ Սևան քաղաքը փրկեն կեղտաջրերից ու գարշահոտությունից։
«Կանալ Քլինինգ Սերվիս»-ի և «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները գրեթե բոլոր դիտահորերից դուրս են բերել կենցաղային իրեր, տակդիրներ, անգամ հսկայական քարեր, բարձ ու վերմակ ու այդ ամենի «հերոսները» հենց բնակիչներն են, իսկ հետո բողոքում են թե դիտահորերը լցվել են։
Հիմա արդեն մեծ մասը մաքրվել են, մնում է բնակիչները գոնե այս անգամ գնահատեն պատասխանատուների աշխատանքը ու իրենց ձեռքին հայտնված ցանկացած աղբ չլցնեն կոյուղու մեջ։
Աշխատանքները կշարունակվեն ևս մի քանի օր, որից հետո վարչապետի հանձնարարականով առաջիկայում Սևան քաղաքում կանցկացվեն նոր կոյուղատարեր, որի ուղղությամբ նույնպես աշխատանքները սկսվել են։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, բազմաթիվ ահազանգեր էին ստացվում Սևան քաղաքի բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում էին, որ քաղաքի բազմաթիվ բնակելի վայրերում տիրում է հակասանիտարական վիճակ և կա խոլերայի վտանգ և դիտահորերից թափվող կեղտաջրերը հոսում էին փողոցներով, լցվում բնակիչների տները, շենքերի նկուղները:
SHAMSHYAN.com-ի րապարակումից կարճ ժամանակ անց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը հրատապ խորհրդակցություն էին անցկացրել, որի ժամանակ Գ. Սանոսյանը մարզպետին և քաղաքապետին տեղեկացրել էր, որ խնդրի մասին արդեն տեղյակ են Կառավարությունում և հանձնարարականներ էր իջեցվել, որպեսզի կարճ ժամանակում խնդիրը լուծվի:
Հունիսի 3-ին ստեղծված աշխատանքային խմբի անդամները ժամանել էին Սևան քաղաք, տեղում խնդրին ծանոթացել, ու արդեն աշխատանքներ էին սկսվել նախ մի քանի կիլոմետրանոց խցանված դիտահորերը մաքերելու ուղղությամբ:
«Ցավալի է այն, որ դիտահորերից «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները ինչ ասես դուրս բերեցին. ներքնակներ, քարեր, կանացի հիգիենայի պարագաներ, տարբեր տեսակի իրեր, ու այդ ամենի մեղավորը առաջին հերթին այն անպատասխանատու բնակիչներն են, ովքեր չմտածելով կամ միտումնավոր ձեռքին ընկած ինչ զիբիլ ասես լցնում են կոյուղատարերի մեջ, իսկ հետո սկսում են բողոքել, թե դիտահորերը լցվել են: Միայն 2 օրերի ընթացքում մաքրվել է 10-ից ավելի դիտահոր ու գրեթե բոլորում էլ ինչ աղբ ասես լցված չի եղել»:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ Սևանի քաղաքապետի գլխավորությամբ աշխատանքային հանձնաժողովում ներգրավված են՝
Սևան համայնքի ղեկավարի օգնականներ Արման Հարությունյանը և Զավեն Հարությունյանը
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ՝ Համազասպ Մարտիրոսյանը, Հովհաննես Գասպարյանը, Ալիկ Եղիազարյանը
«Կանալ Քլինինգ Սերվիս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Լևոն Միսակյանը (աշխատանքների և ծառայությունների մատուցմանհամակարգող)
«Վեոլաի Ջուր» ՓԲԸ շահագործման տեղամաս Տիգրան Խաչատրյանը
«Էլաշին» ՍՊԸ-ի տնօրեն Էդգար Վարդանյանը
«Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ-ի տնօրեն Վարուժան Հովասափյանը
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը