211652_close_icon

Անկախությունը մեզ համար պարզապես անցյալից եկած հիշողություն չէ. այն մեր օրերի իրականությունն է, մեր պետականության հիմքը և ապագան կերտելու պատասխանատվությունը. Բաբկեն Սեդրակյան

views-count7392 դիտում article-date 09:36 21-09-2025
Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ. 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի պատմության այն նշանակալի օրերից է, երբ ամրապնդվեց դարավոր երազանքը՝ ունենալ ազատ ու ինքնիշխան պետություն։ Այդ օրը դարձավ մեր միասնական կամքի, տոկունության ու հավատքի խորհրդանիշը։

Անկախությունը մեզ համար պարզապես անցյալից եկած հիշողություն չէ։ Այն մեր օրերի իրականությունն է, մեր պետականության հիմքը և ապագան կերտելու պատասխանատվությունը։

Ամեն սերունդ ունի իր պարտականությունը՝ պահպանելու ու զարգացնելու հայրենիքը, ամրացնելու վստահությունը վաղվա խաղաղ ու հզոր Հայաստանի նկատմամբ։

Այս տոնը կոչ է մեզ հիշելու, որ անկախությունը միավորում է բոլորիս՝ տարբեր սերունդների, տարբեր փորձառությունների, բայց մեկ նպատակով՝ ունենալ ուժեղ, միասնական ու բարգավաճող երկիր։

Թող Հայաստանի անկախությունը լինի անսասան, մեր ժողովուրդը՝ համախմբված, մեր հայրենիքը՝ խաղաղ ու առաջընթացի ուղիով գնացող։

Շնորհավոր Անկախության տոնը, Հայաստա՛ն...»

Նմանատիպ նյութեր