211652_close_icon
views-count34842 դիտում article-date 20:00 15-10-2021

ԽՍՀՄ փլուզումից հետո Երևան-Սևան մայրուղու ճանապարհին տեղադրված ու վանդալիզմի ենթարկված «Անվերջության ժապավեն» պղնձաձույլ արձանը վերջապես հիմնովին վերանորոգվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեռ Խորհրդային տարիներից Հայաստանը հայտնի էր որպես թանգարան բաց երկնքի տակ: Աշխարհի ցանկացած երկրից ժամանած  զբոսաշրջիկները հիանում էին  Հայաստանի  բնությամբ, տեսարժան վայրերով, հուշարձաններով, նաև քանդակներով:

Սովետական տարիներին բազմաթիվ զբոսաշրջիկներ միշտ լուսանկարվել են  Երևան–Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի  Չարենցավանի հատվածում տեղադրված՝ Դավիթ Բեջանյանի հեղինակած  «Անվերջության  ժապավեն» պղնձաձույլ արձանի կողքին:

ԽՍՀՄ փլուզումից հետո հանրապետությունում բազմաթիվ արձաններ թալանվեցին, այդ թվում՝ «Անվերջության  ժապավենը»:

30 տարվա ընթացքում ով ղեկավարում էր ՀՀ կառավարույթունը, խոստանում էր,  որ թալանված արձանները տեսքի են բերվելու, սակայն խոսքից գործի չէին անցնում:

Վերջապես ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել մի քանի արձանների հիմնովին վերանորոգմանը, այդ թվում՝  «Անվերջության  ժապավեն» պղնձաձույլ արձանի:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հերթական անգամ վանդալիզմի էր ենթարկվել Անվերջության ժապավեն հուշարձանը՝ անհայտ անձիք հուշարձանի վրայից գողացել էին պղնձաձույլ մասերը։ 
   
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր