Մինչ հանրությունը քննարկում է Նուբարաշենի աղբավայրում առաջացած հերթական խոշոր հրդեհը, որի ծուխը թունավորում է բնակիչներին, Արարատի մարզում առաջացած կրակն ու ծուխը նույնպես չեն զիջում Նուբարաշենի աղբավայրին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Մինչ երեկվանից համացանցում քննարկվում է Նուբարաշենի աղբավայրի հերթական հրդեհը, որի կրակն ու ծուխը տեսանելի են Երևանի մի քանի վարչական շրջաններից ու Արարատի մարզի որոշ քաղաքներից ու գյուղերից, այսօր առավոտից Նուբարաշեն-Բարձրաշեն ճանապարհից տեսանելի էր հավանաբար Արարատի մարզի ինչ-որ վայրում ծխի հսկայական ամպը, որը չի զիջում Նուբարաշենի աղբավայրում բռնկված կրակին ու ծխին:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկվանից հերթական անգամ Նուբարաշենի աղբավայրում առաջացած հրդեհի դեմ պայքարում են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանմաքրման աշխատակիցները:
Թե որտեղից է այս հսկայական ծուխը դուրս գալիս, դեռևս փորձում ենք պարզել, բայց ըստ դիրքի՝ այն Արարատի մարզում է:
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 10-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այցելել էր Նուբարաշենի աղբավայր:
Քաղաքապետը, տեղում ծանոթանալով աշխատանքներին, բավականին խիստ հանձնարարականներ էր տվել Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանին, քաղաքապետարանի համապատասխան վարչությունների ղեկավար կազմին, ասելով, որ սա արդեն համբերության բաժակի վեջին կաթիլն է:
Պետք է անցնել խիստ գործողությունների, որպեսզի վերջ դրվի աղբավայրում արդեն շարունակական բնույթ կրող արհեստական հրդեհների ստեղծմանը:
Երեկ՝ հոկտեմբերի 9-ից, ողջ գիշեր աղբավայրում առաջացած կրակի տարածման դեմ, վտանգելով իրենց կյանքը, պայքարել են Երևանի մի քանի հրշեջ-փրկարարական ջոկատներից ժամանած հրշեջ-փրկարարներ, Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանի գլխավորությամբ Երևանի քաղաքապետարանի Երևանի աղբահանության և սանմաքրման հիմնարկի թվով աշխատակիցներ, ինչպես նաև քաղաքապետ Տ. Ավինյանի հանձնարարականով՝ 15-ից ավելի ջրատար ավտոմեքենաներ են անընդհատ ջուր հասցնում հրշեջ-ավտոմքենաներին:
Տեղում հրշեջների աշխատանքը ղեկավարում էր Երևանի փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Զավեն Մելքոնյանը, ով իրավիճակի մասին անընդհատ տեղեկություններ էր փոխանցում փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Արսեն Մկրտչյանին և Տիգրան Պետրոսյանին:
Գիշերը աղբավայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը և փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Ա. Մկրտչյանն ու Տ. Պետրոսյանը:
Այսօր նաև Տ. Ավինյանի այցից հետո նրա հանձնարարականով՝ աղբավայր էին ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր հերթապահություն են իրականացնելու՝ մինչև աշխատանքների ավարտը:
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի