211652_close_icon

Մահացել է Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

views-count2767 դիտում article-date 15:10 12-10-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 3-ին:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Newspress.am-ը,  հոկտեմբերի 3-ին պատահար էր տեղի ունեցել Սևան-Երևան ճանապարհին:

Ընտանիքի հետ Երևան ուղևորվելիս ԱԱԾ պետի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը ճանապարհին ոզնի է նկատել: Ցանկանալով ոզնուն հեռացնել ճանապարհից, որպեսզի կենդանուն վրաերթի չենթարկեն, նա կանգնեցրել է իր վարած մեքենան ու իջել մեքենայից: Եպիսկոպոսյանը մոռացել է փոխանցման տուփը փոխադրել կայանման վրա, և մեքենան առաջ է ընթացել:

Եպիսկոպոսյանը փորձել է բացել դուռը, որպեսզի կարողանա կանգնեցնել թափ հավաքող մեքենան: Մեքենայի թափից, սակայն, դուռը հարվածել, գետնին է գցել նրան և վերջինս ընկել է սեփական մեքենայի տակ: 

Մեքենայի հետևում նստած` ընտանիքի անդամներից մեկը առաջ է եկել ու կանգնեցրել մեքենան:

Վրաերթի հետևանքով Եպիսկոպոսյանը գանգուղեղի կոտրվածք էր ստացել, նրա վիճակը ծանր էր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր