Քաղաքապետարանի պաշտոնյա Ավետ Բաբայանին քննչական կոմիտե են կանչել հարցաքննել. ինչ է ցույց տալիս փաստաբանը․ armlur.am
Քննչական կոմիտեում Հակոբ Կարապետյանին ծեծի ենթարկելու դեպքով դեռ մեղադրյալ չկա։
ArmLur.am-ը զրուցել է Ավետ Բաբայանի փաստաբան Գարիկ Մալխասյանի հետ՝ հասկանալու համար, արդյոք Ավետ Բաբայանը հարցաքննվել է, թե ոչ, և արդյոք նա է պատվիրել ծեծել Հակոբ Կարապետյանին։
Հիշեցնենք, որ 2025 թ. օգոստոսի 27-ին Երևանի նախկին քաղաքապետի մամուլի քարտուղար, լրագրող Հակոբ Կարապետյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի հսկիչները մտնում են ավտոբուս, ստուգում են ուղևորների մոտ տոմսի առկայությունը և տուգանում են մի կնոջ, որը դրանից մի քանի րոպե առաջ վճարել էր տերմինալով։
Այդ գրառումից հետո՝ նույն օրը երեկոյան ուշ ժամի, Հակոբին գրել է «Ավետիք Բաբայան» անուն–ազգանունով օգտատեր և, ըստ Հակոբ Կարապետյանի, անհարգալից բառապաշարով «հաշիվ է պահանջել» գրածի համար։
Հակոբը փորձել է բացատրել, որ չարժե անծանոթ մարդկանց հետ նման տոնայնությամբ շփվել։ Դրան հաջորդել են արդեն ձայնային հաղորդագրություններով ու լատինատառ տեքստերով հայհոյանքներն ու սպառնալիքները՝ հիշատակելով Հակոբի ընտանիքի անդամներին, ընկերներին, մասնագիտությունը, ներկա և նախկին գործընկերներին, այդ թվում՝ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Հակոբ Կարապետյանը պարզել է, որ իրեն վիրավորական ու սպառնալիք պարունակող հաղորդագրություններն ուղարկել է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարը։
Հակոբը զանգահարել է Երևանի քաղաքապետարանի երկու բարձրաստիճան պաշտոնյաների, որոնցից մեկի ուղղակի պարտականությունն է անձնակազմին առնչվող հարցերի համակարգումը, և պատմել է կատարվածի մասին։ Սակայն, երկու օր անց քաղաքապետարանից որևէ արձագանք չստանալով՝ Հակոբը զանգահարել է Ավետիք Բաբայանի աշխատանքային հեռախոսահամարին և գործավարին փոխանցել է իր հեռախոսահամարը՝ խնդրելով, որ զանգեն։
«Ժամեր անց Բաբայանը զանգում է, կրկին սկսում են սպառնալիքներ տեղալ՝ «տեղդ ասա, գամ ոտերդ ջարդեմ» և այլն։ Կրկին նրան հասանելի արտահայտչաձևերով փորձում եմ հասկացնել, որ նա պաշտոնյա է և ավելի լավ կլինի զբաղվի իր պարտականություններով։ Այսքանով համարում եմ միջադեպը սպառված»,– ասում է Հակոբ Կարապետյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում