754 դիտում
09:48 19-06-2024
Փհենյանում կայացել են Կիմ Չեն Ըն-Պուտին բանակցությունները. կստորագրվի փաստաթուղթ, որը կլինի ՌԴ-ԿԺԴՀ հարաբերությունների հիմքում
Փհենյանում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունները, որոնք ընթանում են պատվիրակությունների կազմով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Սա Պուտինի առաջին այցն է ԿԺԴՀ 2000 թվականից ի վեր։ Վաղ առավոտյան ՌԴ առաջնորդն իր հյուսիսկորեացի գործընկերոջ հետ ժամանել է Կիմ Իր Սենի հրապարակ, որտեղ տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողությունը, ինչից հետո Պուտինն ու Կիմ Չեն Ընը մեկնել են պետական նստավայր։
Ինչպես նշել է ՌԴ նախագահը հանդիպման մեկնարկին, բանակցությունների ընթացքում կստորագրվի «նոր հիմնարար փաստաթուղթ», որը կլինի ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի հարաբերությունների հիմքում:
«Անցյալ տարի Ռուսաստան կատարած Ձեր այցի արդյունքում մենք զգալիորեն առաջ շարժվեցինք այսօրվա մեր միջպետական կապերի կառուցման գործում։ Այսօր պատրաստվել է նոր հիմնարար փաստաթուղթ, որը երկարաժամկետ հեռանկարում մեր հարաբերությունների հիմքը կհանդիսանա», - նշել է Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարը հիշեցրել է, որ անցած տարի երկրները նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակը, իսկ ընթացիկ տարում ՝ առաջին միջպետական փաստաթղթի՝ տնտեսական և մշակութային համագործակցության մասին համաձայնագրի կնքման 75-ամյակը:
«Ինչպես հայտնի է, այդ համաձայնագիրը ստորագրվել է ընկեր Կիմ Իր Սենի կողմից Մոսկվա կատարած նրա առաջին այցի ընթացքում»,- հիշեցրել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինը հույս է հայտնել, որ Կիմ Չեն Ընի հետ հաջորդ հանդիպումը կկայանա Մոսկվայում:
ՌԴ նախագահը նաև կիսվել է Փհենյանից ստացած իր տպավորություններով՝ նշելով, որ քաղաքը ավելի գեղեցիկ է դարձել․ «2000 թվականին իմ նախորդ այցից հետո Փհենյանում տեղի ունեցած փոփոխությունները տպավորիչ են։ Դա պարզապես նկատելի է... Հաճելի է դիտել այն, անկեղծ եմ ասում»։
Նշենք, որ ռուսական պատվիրակության կազմում են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը, փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, ԿԺԴՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Մացեգորան, պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, բնական պաշարների նախարար Ալեքսանդր Կոզլովը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը, պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն, Ռուսական երկաթուղիների ղեկավար Օլեգ Բելոզերովը և Ռոսկոսմոսի ղեկավար Յուրի Բորիսովը։
Հյուսիսկորեական պատվիրակության կազմում ԿԺԴՀ առաջնորդից բացի ներառված են նաև վարչապետ Կիմ Դոկ Հունը, արտաքին գործերի նախարար Ցոյ Սոն Հին, Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական ռազմական կոմիտեի նախագահի տեղակալ Պակ Չոն Չհոնը, կուսակցության քարտուղար Չո Յոն Վոնը, կուսակցության Կենտրոնական ռազմական վարչության միջազգային բաժնի ղեկավար Կիմ Սոն Նամը և ԿԺԴՀ փոխարտգործնախարար Իմ Չհոն Իրը։

Նմանատիպ նյութեր
6807 դիտում
22:56 01-04-2018
Կիմ Չեն Ինը Փհենյանում ներկա է գտնվել հարավկորեական փոփ-երաժիշտների համերգին. ՖՈՏՈՇԱՐՔ
1211 դիտում
11:02 29-09-2014
ՄԱԿ-ը հերքել է, թե Կիմ Չեն Ինը Բան Կի Մունին հրավիրել է ԿԺԴՀ
7073 դիտում
10:01 18-04-2018
ԿՀՎ-ի ղեկավարը գաղտնի մեկնել էր ԿԺԴՀ և հանդիպել Կիմ Չեն Ընի հետ. BBC
Այս բաժնից
1138 դիտում
21:02 10-12-2024
Էրդողանը դարձյալ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների թեմային
991 դիտում
19:41 10-12-2024
Էրդողանն ու Ալիևը քննարկել են Սիրիայում ստեղծված կացությունը
949 դիտում
19:24 10-12-2024
Ֆրանսիան սկսել է իր զինվորականների դուրսբերումը Չադից