Կիմ Չեն Ինը Փհենյանում ներկա է գտնվել հարավկորեական փոփ-երաժիշտների համերգին. ՖՈՏՈՇԱՐՔ
Այսօր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը իր կնոջ հետ այցելել է հարավկորեական երաժիշտների համերգին, որոնք համերգաշրջանով Փհենյան են ժամանել:
Ինչպես հայտնել է Հարավային Կորեայի մշակույթի նախարարությունը, համերգին ներկա են գտնվել նաև Հյուսիսային Կորեայի խորհրդարանի ղեկավար Կիմ Յոն Նամը և Կիմ Չեն Ինի քույրը՝ Միկ Յո Չժոնը:
Նշենք, որ հարավկորեացի արտիստների և մարզիկների մեծ պատվիրակությունը, որը գլխավորում է հանրապետության սպորտի և մշակույթի նախարար Տո Չժոն Խվանը: Արտիստները Փհենյանում երկու համերգ են տալու, մարզիկները՝ թաեքվոնդոիստները, հյուսիսկորեական երկրի մայրաքաղաքում ցուցադրական ելույթներ կունենան: