ԿՀՎ-ի ղեկավարը գաղտնի մեկնել էր ԿԺԴՀ և հանդիպել Կիմ Չեն Ընի հետ. BBC
ԿՀՎ-ի ղեկավարը, հետագայում նաև՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն գաղտնի այցելություն են կատարել Փհենյան, որտեղ հանդիպել է Կիմ Չեն Ընի հետ, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները` վկայակոչելով վարչակազմի բարձրաստիճան անանուն աղբյուրները: Այս մասին հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-43805480]BBC[/url]-ն:
Ըստ նրանց, Պոմպեոն Հյուսիսային Կորեա է մեկնել Զատկի շաբաթավերջին մարտի 31-ից ապրիլի 1-ը, նախագահ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի միջև ուղիղ բանակցությունների հող նախապատրաստելու համար:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ի հետ բանակցությունների նախապատրաստումն ընթանում է «չափազանց բարձր մակարդակով» և ընդգծել, որ Կիմի հետ հանդիպման համար 5 հնարավոր վայր է դիտարկում: