211652_close_icon
views-count38081 դիտում article-date 13:57 18-06-2024

Երևանում հերթական ավտովթարն է տեղի ունեցել կանչի վայր մեկնող շտապօգնության մասնակցությամբ. կա վիրավոր. վարորդները մեղադրում են միմյանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 18-ին, Երևանում հերթական ավտովթարն է տեղի ունեցել շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ:

Ժամը 11:55-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտա-Քրիստափորի փողոցի խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 43–ամյա Արամ Խաչատրյանի վարած «Opel» մակնիշի և Երևանի բնակիչ 48-ամյա Կարեն Թոփլաղասյանի վարած շտապօգնության ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության քույրը տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկնության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Կարապետ Գևորգյանն ու կրստեր պարեկ Ագապի Խաչատրյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդները վթարի մեջ միմյանց են մեղադրում, շտապօգնությունն էլ կանչի վայր մեկնելիս է եղել:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+

Նմանատիպ նյութեր