Երևանում շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել. բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 20-ամյա Հրաչիկ Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի և 28-ամյա Հայկ Հ.-ի վարած «Haise» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Հրաչյա Սարդարյանն ու կրտսեր պարեկ Թագուհի Կիրակոսյանը:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է շտապօգնության ավտոմեքենան, սակայն այս տեղեկությունը պարզվում է և չի բացառվում, որ հերքվի շտապօգնության մեղավոր լինելու փաստը:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։