211652_close_icon
views-count40518 դիտում article-date 09:31 18-06-2024

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Հրազդանում 24-ամյա վարորդը իր ծննդյան օրը «ՎԱԶ 2170»-ով բախվել է էլեկտրասյանն ու կողաշրջվել. նրա կյանքին վտանգ չի սպառնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արման Մկրտչյանը իր վարած «ՎԱԶ 2170» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտա 96 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյանը և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, դասակի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վարդան Բագրատյանն ու կրտսեր պարեկ Նորիկ Բաղդասարյանը:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր վարորդի ծննդյան օրն է:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+

Նմանատիպ նյութեր