37241 դիտում
21:04 24-03-2022
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 33–ամյա վարորդը ВАЗ 2170-ով բախվել է գազատար խողովակին և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում. կա վիրավոր. տեղի է ունեցել նաև գազի արտահոսք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 23-ին, խոշոր ավտոթվար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Գրիգոր Ա.-ն իր վարած ВАЗ 2170 մակնիշի ավտոմեքենայով Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 3-րդ կմ հատկածում Վանաշեն գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Գեղամ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր Միսակյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Բախման հետևանքով էլ տեղի է ունեցել գազի արտահոսք և օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արարատի մարզի ներկայացուցիչները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1954 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)