982 դիտում
11:59 11-06-2024
Ստում եք, թե Շարժումը ֆինանսավորվում է դրսից, բա այն, որ Սախալինից ձեր հեղափոխության համար փող էր գալիս, դրա մասին ի՞նչ կասեք․ Արթուր Խաչատրյանը՝ իշխանությանը
Այս իշխանությունները 2 մեծ մեգասուտ են հորինել և փորձում են հրամցնել։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Սուտ մեկ․ ինչը, որ տեղի է ունենում, դրսից ֆինանսավորված է։ Իրենց նշանակած Գլխավոր դատախազին ասում ես՝ դրսից ֆինանսավորման որևէ փաստ կա՞, ասում է չկա, Քննչական կոմիտեի տեղակալին հարցնում ես, ասում է՝ չկա, անվտանգության մարմինները ձայն չեն հանում, որովհետև եթե կա դրսից ֆինանսավորում, այդ մարդիկ պետք է պատասխան տան։ Բա այդ ստերը հիմնավորող մի բան բերեք, ասեք դրսից մի կոպեկ է ստացել, մենք էլ կասենեք բա այն, որ Սախալինից ձեր հեղափոխության համար փող էր գալիս, բա դրա մասին ի՞նչ կասեք, թե՞ մոռացել եք, թե՞ փորձում եք ձեր դրսից ֆինանսավորվելը ուրիշների վրա փաթաթել»,- ասաց նա։
Տեղից արձագանքներին Խաչատրյանը պատասխանեց՝ չգիտե՞ք։
«Բա ձեր ղեկավարի՝ 2018 թվականի հուլիսի 27-ի հայտարարությունները լսեք, թիվն էլ է ասել, բայց դա էլ դուք կարդացեք, ես ձեր փոխարեն «տնայինը» չեմ անելու։
Մյուսը՝ այդ բրինձը, գաղտնալսումները, որ լսում եք, որտեղի՞ց եք լսում։ ԱԱԾ-ն գալիս ձեզ հետ գաղտնալսման մասին է խոսո՞ւմ։ Հա ԱԱԾ-ն բրնձի մասին է հրապարակել, վըննամանի մասին էլ է հրապարակել, բա այդ ստի տակից ո՞նց եք դուրս գալու»,- ասաց նա։
Նրա այս խոսքերից հետո ՔՊ-ական պատգամավորները կրկին տեղից արձագանքեցին, ինչին ի պատասխան Խաչատրյանն ասաց․ «Չմեկնաբանե՛ք էլ իմ խոսքերը, այստեղ ֆուտբոլային մեկնաբա՞ն է նստել, մեկնաբանում է խոսքերս»։
Ապա` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ անջատեն Խաչատրյանի խոսափողը, և հավելեց, որ ելույթն ավարտվել է։

Նմանատիպ նյութեր
816 դիտում
17:09 10-04-2020
Կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողները հիմնականում ֆինանսավորվում են պետական բյուջեից․ Թորոսյան
Այս բաժնից
496 դիտում
09:43 28-12-2024
Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է, Ապարան-Նիգավան ավտոճանապարհին՝ բուք
550 դիտում
09:25 28-12-2024
Ընդունում եմ պայմանը՝ խաղի ինտրիգը սրելու համար․ Փաշինյանը հատված է ներկայացրել «Բանտային օրագրից»
670 դիտում
00:09 28-12-2024
Արցախի ՄԻՊ-ը տվյալներ է հավաքագրում օկուպացված բնակավայրերում Ադրբեջանի քանդած կամ յուրացրած տների մասին