Դուք կասեք, որ ես էլ եմ hայհոյախոսությամբ զբաղվել, դրա համար կիրակի գնում եմ եկեղեցի, ծնկի եմ գալիս և իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում. Փաշինյան
2026թ. խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն հետևյալի դրսևորումը՝ նախորդող շրջանի քաղաքական էլիտայի բոլոր ներկաայացուցիչները, որ ՀՀ-ն առաջնորդել են դեպի թակարդ ու պահել թակարդում, պետք է դուրս մղվեն ու այլևս քաղաքական դաշտում տեղ չունենան: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մարդիկ արդեն զզվել են ներկա և նախկին բանավեճերից և դրանք հաճախ դուրս են գալիս քաղաքական բարեկրթության տրամաբանությունից: ՀՀ-ում քաղաքական կյանքի նորմալ կանոններ պետք է հաստատվեն, որտեղ հայհոյախոսությունն այլևս տեղ չունի, դուք կասեք, որ ես էլ եմ այդ գործով զբաղվել, դրա համար ես ամեն կիրակի գնում եմ եկեղեցի և իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում»,- նշել է նա: