1396 դիտում
20:40 08-06-2024
Տարածքներ են հանձնելու, մոտ ապագայում 200-300 հազար ադրբեջանցի կարող է բնակվել Հայաստանում. Վարդան Օսկանյան
Այս իշխանությունների օրոք մենք կորցրեցինք Ղարաբաղը որպես պետություն, որպես տարածք, որպես հայրենիքի մաս, այսօր Արցախ գոյություն չունի, այս իշխանությունները Արցախը սկուտեղի վրա հանձնել են Ադրբեջանին: Այս մասին ֆեյսբուքյան իր տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը` հավելելով, որ նույնիսկ Ադրբեջանը իր ամենալավ երազում չէր կարող պատկերացնել, որ նման իրավիճակ կստեղծվի:
«Այս իշխանություններին հաջողվեց դա անել, նրանք Արցախը դատարկ հանձնեցիբ թշնամիներին: Այսօր Ադրբեջանը ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք եւ դրա դեմ ոչինչ չի արվում: 4000 զոհ են տվել, երիտասարդները զոհվել են այս իշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում, 10 հազար երիտասարդ հաշմանդամներ կան: Եւ սա դեռ ամենը չէ, սկսվեց Կիրանցից, մենք շարունակելու ենք տարածքներ տալ, միգուցե միջանցք էլ տան, միգուցե 200-300 հազար ադրբեջանցի գան, օրեցօր փոքրացող Հայաստանի տարածքում ապրեն, երբեք չզարմանաք, որ տեսնեք` մոտ ապագայում այս ամենը իրականություն դառնա»,-ասաց նա:
Օսկանյանը նշեց, որ ի լրումն այս ամենի, որպեսզի կարողանան այս ամենը կայուն եւ ընկալելի դարձնել փորձում են փոխել այս ժողորվրդի էությունն ու ինքնությունը:
«Այսօր մեր պայքարը հենց սրա դեմ է: Այս իշխանությունների համար հայ նշանակում է մի պիտակ, որ չունի բովանդակություն, Հայաստանը մի աշխարհագրական տարածք է, որտեղ կարող են ապրել: Այս իշխանությունների համար ընդհանրապես հայրենքի գոյություն չունի, ավելին` սրանց համար գոյություն չունի նաեւ Աստված»,- ասաց նա:
Վարդան Օսկանյանը նշեց, որ ինքը համամիտ է Բագրատ Սրբազանի հետ, որ այս շարժմանը մասնակցելով մենք մեր պատմության ընթացքն ենք բեկում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
37500 դիտում
15:17 06-03-2021
Ոչ հեռու ապագայում մեզ սպառնում է Արցախի մնացորդ մասի նախիջևանացում, Սյունիքի հայաթափում ու կորուստ. Վարդան Օսկանյան
19020 դիտում
12:29 16-03-2020
Ավելի քան 300 ՀՀ քաղաքացիներ մեկուսացված են, ևս 300-ի համար տարածքներ ենք պատրաստել. Փաշինյան
Այս բաժնից
1051 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1087 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
811 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան