Կոլումբիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ
Կոլումբիայի իշխանությունները պաշտոնապես խզել են դիվանագիտական հարաբերություններն Իսրայելին հետ: Փոխանցում է Tert.am-ը։
Այս մասին հաղորդագրություն է տեղադրվել Կոլումբիայի ԱԳՆ-ի X-ում:
«Կոլումբիայի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Բոգոտայում Իսրայելի դեսպանը ծանուցվել է դիվանագիտական հարաբերությունները խզելու իշխանությունների որոշման մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կոլումբիայի արտաքին գերատեսչությունը միաժամանակ նշում է, որ երկու երկրների հյուպատոսությունների աշխատանքը Թել Ավիվում և Բոգոտայում կշարունակվի։