211652_close_icon
views-count1102 դիտում article-date 16:40 19-11-2023

Խամենեին իսլամական երկրներին կոչ է արել «գոնե ժամանակավորապես» խզել հարաբերություններն Իսրայելի հետ

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին իսլամական երկրներին կոչ է արել Գազայի հատվածում ռազմական գործողությունների ֆոնին «գոնե ժամանակավորապես» խզել հարաբերությունները Իսրայելի հետ: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է mehrnews.com-ը:

«Իսլամական երկրները պետք է գոնե ժամանակավորապես դադարեցնեն քաղաքական հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ (Իսրայել)»,- ասել է նա:

Այաթոլլահ Խամենեին ընդգծել է, որ Իսրայելի դատապարտումն ամենևին էլ բավարար չէ՝ կոչ անելով մուսուլմանական երկրներին բոյկոտել Իսրայելը։

«Գլխավոր աշխատանքը, որ կարելի է անել, սիոնիստական ռեժիմի կենսական զարկերակի և հոսքի կտրումն է, և իսլամական կառավարությունները պետք է թույլ չտան վառելիքի և ապրանքների մուտքը այնտեղ»,- հավելել է Իսլամական հեղափոխության առաջնորդը։
«Իսլամական պետությունները պետք է առնվազն ժամանակավորապես խզեն իրենց քաղաքական հարաբերությունները սիոնիստական ռեժիմի հետ»,- հավելել է Այաթոլլահ Խամենեին։

Նմանատիպ նյութեր