211652_close_icon
views-count607 դիտում article-date 21:50 05-04-2024

Աննա Հակոբյանը Բրյուսելում հյուրընկալվել է «Պողոսյան» հիմնադրամի հովանու ներքո գործող Villa Empain մշակույթի և արվեստի կենտրոնում

ՀՀ վարչապետի կինը, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հյուրընկալվել է «Պողոսյան» հիմնադրամի հովանու ներքո գործող Villa Empain մշակույթի և արվեստի կենտրոնում, հանդիպել «Պողոսյան» հիմնադրամի ֆինանսական հարցերով տնօրեն Ստեյն Յակոբսի և ցուցասրահի ղեկավար Ան֊Քլեղ Դյուպեղի հետ: Հայտնում են «Իմ Քայլը» հիմնադրամից։

Աննա Հակոբյանը «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչներին մանրամասն ներկայացրել է «Իմ Քայլը» հիմնադրամի առաքելությունը և ընթացիկ երեք ծրագրերը, ինչպես նաև ծանոթացել «Պողոսյան» հիմնադրամի գործունեությանը: Աննա Հակոբյանն առաջարկել է «Իմ Քայլը» հիմնադրամի և «Պողոսյան» հիմնադրամի համատեղ ջանքերով Հայաստանում կազմակերպել սփյուռքահայ ժամանակակից նկարիչների և արվեստագետների ցուցահանդես: Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ խորացնելով երկու հիմնադրամների միջև գործակցությունը:

Հանդիպումից հետո Աննա Հակոբյանը «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչների ուղեկցությամբ Villa Empain արվեստի կենտրոնում  ծանոթացել  է ժամանակակից մոդեռնիզմի վառ ներկայացուցիչներ Ժոզեֆ և Աննի Ալբերների աշխատանքներին:

Հանդիպման ավարտին «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչներն Աննա Հակոբյանին հրավիրել են սեպտեմբերին Երևանի Սիրահարների այգում կայանալիք բացօթյա ցուցահանդեսին, որը նվիրված է լինելու Villa Empain մշակույթի և արվեստի կենտրոնի պատմությանը:

Նմանատիպ նյութեր