790 դիտում
19:01 28-03-2024
«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն իրականացվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո
Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ՝ Թատրոնի միջազգային օրը, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը: 23-րդ «Արտավազդ»-ը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հիշատակին և իրականացվում էր «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո: Մեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին, քանզի հենց մեր մշակութային ժառանգության պահպանմամբ է հնարավոր շարունակել մեր ազգային դիմագծի հարատևությունը:
Հատկապես մշակույթի, սպորտի ոլորտի ձեռքբերումներով է հնարավոր ուղղել մեր կոտրված մեջքը, աշխարհին ապացուցել, որ հայը կա ու շարունակում է արարել ու ստեղծել՝ անկախ իրեն բաժին հասած փորձություններից ու դժվարություններից: Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ: Հույս ունեմ, որ հայ թատրոնի զարթոնքը շարունակական է լինելու, իսկ թատրոնի կողքին լինելը՝ յուրաքանչյուր արժանապատիվ հայի համար՝ մեծ պատիվ ու պատասխանություն»:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
391 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
532 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
430 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը