211652_close_icon
views-count562 դիտում article-date 19:07 03-11-2026

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին: Մասնավորապես, գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետը պատասխանել է Euronews-ի մոդերատորի հարցերին, գրում է tert.am-ը։

Երկրի ղեկավարն անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանը, խոսել ԵՄ-ի հետ փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ: 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և զարգացումներին, խաղաղության ամրապնդմանը միտված քայլերին: 

ՀՀ վարչապետը ներկայացրել է տարածարջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, TRIPP նախագծի իրականացմանն ու դրա արդյունքում ստեղծվելիք հնարավորություններին:

Նմանատիպ նյութեր